Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառումը

ԱՄՆ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառումը
19.12.2020 | 14:57

Առաջիկա օրերին ԱՄՆ-ում կարող է տարածվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի 6 մլն դեղաչափ. ԱՄՆ Սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը հաստատել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Սա երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվել է ԱՄՆ-ում օգտագործման համար: Սրանից առաջ հաստատվել էր Pfizer- ի և BioNTech-ի պատվաստանյութը:


FDA- ն հաստատել է պատվաստանյութը փորձագետների անկախ խմբի կողմից առաջարկություն կատարելու հաջորդ օրը: Պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է 30 000 կամավոր, արդյունավետությունը կազմել է 95 տոկոս: Այս պատվաստանյութով կատարվում է երկու դեղաչափ ներարկում, երկրորդը՝ առաջինից 28 օր անց: Moderna- ն աշխատում է ԱՄՆ դաշնային կառավարության հետ՝ առաջիկա օրերին 5,9 միլիոն պատվաստանյութերի դոզան բաժանելու համար: Համաձայնագիր է ստորագրվել այս տարի 20 միլիոն դոզան մատակարարելու մասին, իսկ 200 միլիոն դոզան` 2021-ի հունիսի վերջին:

Դիտվել է՝ 4851

Մեկնաբանություններ